Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոնե ինքն էլ ա թրջվե՞լ»․ Ռոբերտ Քոչարյանքը Մարալիկում Փաշինյանի մասին հումոր արեցին՝ լիաթոք ծիծաղելով

Մայիս 13,2026 18:30 Share

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, ինչպես նախապես հայտարարել էին, այսօր այցելեցին Շիրակի մարզի Մարալիկ և Արթիկ քաղաքներ։ Այս երկու տեղանքներում էլ հորդառատ անձրև էր․ դրսում գրեթե մարդիկ չկային։

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնական էջում գրառում է կատարել․ «Մարալիկն անձրևոտ էր, բայց հյուրընկալ»։

Նա մի կարճ տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով․ «Հանդիպումը կայանում է ցանկացած եղանակին․ Մարալիկ»։

Այստեղ Իշխան Սաղաթելյանը սկսեց կատակել, նայելով դեպի երկինք, ասաց․ «Պարոն նախագահ, ասում են՝ Նիկոլն է մի քիչ առաջ ստեղով, դրա համար․․․»։

ՀՅԴ-ական նախկին պատգամավոր, բնապահպանության նախարարի նախկին տեղակալ Հակոբ Մաթիլյանը շարունակեց․ «Ավիրել, գնացել է»։

«Գոնե ինքն էլ ա թրջվե՞լ»,– ասաց անձրևանոցը ձեռքին պարզած Ռոբերտ Քոչարյանը, ու սկսեցին ծիծաղել։

Նունե ԱՐԵՎՇՏԱՅՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031