Լրահոս
Օրվա լրահոսը

Չորրորդ երեխայի ծննդի դեպքում 2 մլն դրամ, հինգերորդ եւ հաջորդ երեխաների ծննդի դեպքում՝ անվճար բնակարան․ Սամվել Կարապետյանի ծրագիրը

Մայիս 14,2026 13:08 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր ներկայացրել է ծնելիության խթանման եւ ժողովրդագրության բարելավման իր ծրագիրը։ Սամվել Կարապետյանը նշել է, որ գործող իշխանության քաղաքականության հետեւանքով ծնելիությունը նվազել է, արտագաղթի տեմպերն ավելացել են։

«Մեր ժողովրդագրական տվյալները սարսափելի են, մեզ համար այս հարցը կլինի ամենաթիրախային հարցերից մեկը։ Մենք ամեն ինչ անելու ենք երիտասարդ ընտանիքների համար։ Նրանք պետք է կարողանան շատ երեխաներ ունենալ, լավ ապագա ստեղծեն իրենց երեխաների համար»,- ասել է նա։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ Հայաստանում ծնունդները նվազել են շուրջ 12 տոկոսով, ամուսնությունները նվազել են 7 տոկոսով, իսկ ամուսնալուծություններն ավելացել են շուրջ 28 տոկոսով։ Ընդհանուր առմամբ՝ երկրի բնական աճը, նրա խոսքով, անկում է ապրել շուրջ 40 տոկոսով։

Մելոյանը նշել է, որ Սամվել Կարապետյանը ժողովրդագրական աճին միտված հեղափոխական առաջարկ է անում։ «Մենք մեկնարկում ենք ազգային վերածնունդի հիմնադրամ, որը մշակելու է պետական քաղաքականություն, որով լուծվելու են այս լրջագույն ժողովրդագրական խնդիրները՝ սկսած ծնելիությունից, վերջացրած ամուսնալուծությունների թվաքանակի անկմանը նպաստող իրավիճակի ստեղծումով։ Մեր հիմնադրամն ունենալու է ընդամենը 30 տոկոս պետական մասնակցություն, իսկ մնացած 70 տոկոսը կազմակերպվելու է մեր գործընկերների միջոցների շնորհիվ։ Մենք առաջարկում ենք, որ յուրաքանչյուր չորրորդ երեխայի ծննդի համար հատկացվելու է 2 մլն դրամ, իսկ հինգերորդ երեխայի եւ դրանից հետո վեցերորդ, յոթերորդ երեխաների ծննդի համար ընտանիքները ստանալու են անվճար բնակարան»,- ասել է Մելոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031