Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստվեք լավ փոփոխությունների». Գագիկ Ծառուկյանի կոչը՝ ընտանիքներին

Մայիս 15,2026 20:22 Share

Աշխարհն այսօր նշում է Ընտանիքի միջազգային օրը։ Սա, իմ կարծիքով, մարդկության համար ամենակարևոր և խորհրդանշական օրերից մեկն է։ Հայաստանի համար ընտանիքը` որպես ինստիտուտ, վերջին տարիներին ավելի մեծ կարևորություն է ձեռք բերել։

Երբ պետությունը, երկիրը, ազգը հարվածներ են ստանում` պատերազմի ու ծանր կորուստների տեսքով, ընտանիքը դառնում է մեր ամրությունը և ուժը պահպանող առանցքը։ Երբ հանրային համերաշխությունը խաթարված է, երբ կարևորագույն արժեքները վտանգված են, ընտանիքը դառնում է մեր հասարակության համար արժեքային ամենամեծ հենարանը։ Այս դժվար ժամանակներում հենց ընտանիքն է մեր հասարակության հենման ամենաամուր կետը։

Ու ես շատ կուզեի, որ մենք կարողանայինք որպես հասարակություն դառնալ ամուր ընտանիքի պես։ Ներողամիտ, հանդուրժող, սիրող, օգնող – ընտանիքի անդամների պես վերաբերվենք մեր հայաստանյան հասարակության բոլոր անդամներին։ Ի վերջո, այնքան փոքր է մեր երկիրը, որ դա ամենևին դժվար չէ անել, եթե լինի քաղաքական կամք և գիտակցում։

Ընտանիքի հանդեպ հոգածությունը պիտի դրսևորվի նաև հատկապես նախընտրական շրջանում, երբ քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցները շատ փխրուն վիճակում են։ Ես ինքս վաղուց որոշում եմ կայացրել, որը երբեք չեմ խախտում` չթիրախավորել քաղաքական մրցակիցների ընտանիքի անդամներին, հատկապես եթե նրանք ներգրավված չեն քաղաքական կոնկրետ գործընթացներում։ Ես չեմ շեղվելու այս որոշումից և զերծ եմ պահելու մեր նախընտրական արշավը բոլոր նման դրսևորումներից։
Դրա փոխարեն, ես ուզում եմ, որ մեր բոլորի քարոզչության հիմքում լինի հանդուրժողականությունը և քաղաքակիրթ բանավեճը, ինչպես նաև փոխադարձ հոգատարությունը` մի մեծ ընտանիքի պես։ Մեր երկիրը այս ընտրություններով շարժվում է դեպի դրական փոփոխություններ, մենք պիտի մեր մեծ ընտանիքը` մեր հասարակությունը, առողջ և կայուն առաջնորդենք դեպի այդ նոր, լուսավոր շրջանը։
Խաղաղություն և բարգավաճում բոլոր ընտանիքներին։

 

Գագիկ Ծառուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031