Հունահռոմեական ոճի 17-ամյա ըմբիշները մրցագորգը զիջել են ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մասնակից իրենց հասակակիցներին։
Այսօր Հայաստանից մրցագորգ մտած հինգ ըմբիշներից 55 կգ քաշային Սուրեն Իշխանյանը կիսաեզրափակչում ժամանակից շուտ 15։4 հաշվով բացահայտ առավելությամբ հաղթեց ադրբեջանցի Աբբաս Սաֆիևին ու մտավ եզրափակիչ։
Այստեղ նա ոսկե մեդալի համար կգոտեմարտի Ռուսաստանը ներկայացնող Օսման Տեմիրսուլտանովի հետ։ Իսկ ավելի վաղ հայ ըմբիշը 1/8 եզրափակչում 10։0 հաշվով պարտության էր մատնել ֆրանսիացի, իսկ 1/4 եզրափակչում 15։4 հաշվով՝ հունգարացի մրցակիցներին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































