Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիրանի և խաղողի բրենդավորում և մարզերում՝ 4-րդ երեխայից սկսած բնակարանի տրամադրում․ «Միասնության թևերի» քարոզարշավը Արմավիրում

Մայիս 17,2026 15:27 Share

«Գյուղացու աշխատանքը, հողագործությունը, բերքը մեր անվտանգության բաղադրիչներն են։ Ես հիմա մտածում եմ՝ քաղաքներում մենք բոլորս ի՞նչ ենք անելու, եթե գյուղացու աշխատանքը չլինի»,- Արմավիրում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Միասնության թևեր» թիմի առաջնորդ, վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Արման Թաթոյանը խոսեց գյուղատնտեսական «անարդար» համակարգի մասին, քանի որ պետությունը չի կանգնում գյուղացու թիկունքին, որպեսզի աջակցի մարդուն ոչ միայն մշակության շրջանում, այլև առավելապես մթերման հարցում, ոռոգման ջրի և այլն։

«Ինչ պետություն էլ որ կառուցես, եթե գյուղացուն, նրա աշխատանքը չգնահատես, չարժևորես, երկիրդ չի կարող ունենալ իրական անվտանգություն»,- ասաց նա՝ հավելելով, որ թիմը հստակ ծրագրեր ունի։

Օրինակ, ոռոգման ջրի համար նախատեսում են սիմվոլիկ գումարներ, որպեսզի հողի մշակությունն ինքնանպատակ չդառնա․ մինչև կես հեկտար հողակտոր ունեցողները ոռոգման մեկ սեզոնի համար վճարելու են 500 դրամ գումար, մեկ հեկտար ունեցողները՝ 1000 դրամ, երկու հեկտար և ավելին ունեցողները՝ 2000 դրամ։

Նաև նախատեսում են ստեղծել մթերման կայաններ, որոնք նաև խորհրդատվական նշանակություն կունենան՝ նոր մշակաբույսեր աճեցնելու համար։

«Պետությունը պետք է իրականացնի գյուղատնտեսական մթերքի բրենդավորում։ Պետությունը պետք է բրենդավորի մեր ծիրանը, խաղողը»,- ասաց նա՝ հավելելով, որ արտահանման հիմնական խթանը սա է լինելու։

«Միասնության թևերն» առաջարկում է՝ մարզերում ծնելիությունը խթանելու համար, 4-րդ երեխայի ծնունդից սկսած բնակարանի տրամադրում, ՀՀ քաղաքացիների համար պետական ԲՈՒՀ-երում անվճար կրթություն, վճարովի համակարգում սովորողների համար արտոնյալ ուսումնական վարկերի տրամադրում, Հայաստանի հոգևոր կենտրոնում՝ կրոնական տուրիզմի զարգացում։

Արման Թաթոյանը խնդրեց՝ քվեարկել առանց վախերի, քանի որ որեւէ մեկը չի կարող վերահսկել քվեարկությունը․ «Քվեախցիկում դուք ամենահզորն եք»։

Մանրամասները՝ տեսանյութում՝ քիչ անց

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031