Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպեսզի իշխանության ղեկին այլևս գժեր չլինեն»․ Ռոբերտ Քոչարյան

Մայիս 17,2026 17:53 Share

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն առաջարկում է վարչապետի թեկնածուների համար հոգեբուժական հետազոտություն անցնելու պահանջն օրենքով ամրագրել․ այս մասին նա ասաց այսօր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ հավելելով, որ այս հարցն իրենց նախընտրական ծրագրում բաց են թողել, պետք է ուղղել այդ թերությունը։

Հիշեցնելով, որ նման պահանջը պարտադիր է վարորդական իրավունք ստանալու համար, նա տարօրինակ համարեց, որ երկիրը կարող է ղեկավարել մի մարդ, որի հոգեկան առողջությունը հաստատված չէ․ «Որպեսզի իշխանության ղեկին այլևս գժեր չլինեն»։

Ասաց՝ սովորական քաղաքացին ուզում է խաղաղ ապրել, աշխատանք ունենալ, վստահ լինել, որ երեխաները կրթություն կստանան և այլն, իսկ ի՞նչ են անում գործող իշխանությունները․ «Մշտական լարված մթնոլորտ, հիստերիկ դրսևորումներ, ժողովրդին իրար դեմ հանել։ Ժողովրդին պատերազմով են սպառնում։ Այս իշխանությունները կազինոն բերել են ամեն տուն, իսկ թմրանյութերը՝ ամեն դպրոց։ Դրա՞ համար են նրանց ձայն տվել, էլ չեմ խոսում ազգային հարցերի, Արարատն ու Արագածը հակադրելու, ՀԱԵ-ի դեմ հարձակումների մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031