Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ի Շահրամանյանն է»․ Արամ Սարգսյան

Մայիս 17,2026 21:52 Share

«Այսօր Ռոբերտ Քոչարյանը հայրենիքից, ինչ-որ ազնվությունից, պետությունի՞ց է խոսում, պարտությունի՞ց էր խոսում։ Ռոբերտ Քոչարյա՞նը չէր, որ Լեռնային Ղարաբաղում իշխանությունները փոխվելիս երբ չթողեցին, որ Արայիկ Հարությունյանը գնա Սոֆիա՝ ԼՂՀ խնդրով Ադրբեջանի հետ բանակցելու։ Ասեցի՝ չէ՜, էդ արեւմտյան տանիքի տակ է, չի կարելի, ռուսների հետ պիտի մնաս, որ բլոկադան բացեն։ Չթողեցին գնա, հանեցին՝ դրեցին Շահրամանյանին»,- նախընտրական քարոզարշավի ժամանակ այսօր հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Հիշեցրեց, որ Ազատության հրապարակում Ռոբերտ Քոչարյանին հարց է տրվել՝ ինչպե՞ս է վերաբերվում, որ Արցախում իշխանափոխություն է եղել։ նա էլ պատասխանել է, որ շատ ուրախ է եւ ցանկանում է, որ նույնը Հայաստանում լինի։

«10 օր հետո Շահրամանյանը Եվլախում ստորագրեց ԼՂՀ լուծարման փաստաթուղթը։ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ի Շահրամանյանն է։ Ինքը հիմա ուզում է գալ իշխանության, որ նման փաստաթուղթ ստորագրի»,- ասաց Արամ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031