«Երբ Նիկոլ Փաշինյանը՝ պոպուլիզմից ելնելով, խտրականության է ենթարկում արցախյան բարբառը, դա ստալինիզմի վառ դրսևորում է»,- այսօր Խորհրդային տարիների ժամանակ բռնադատված հայերի հուշահամալիրի մոտ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված Կարպիս Փաշոյանը՝ բնութագրելով Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների վարքագիծը։
Հիշեց այլախոհներից մեկի խոսքը՝ «Ստալինը չի մահացել, այլ տարրալուծվել է մեր ապագայում», և զուգահեռներ տարավ․ «Հիմա ՔՊ-ականներին, որին ջնջես՝ լոտոյի պես, տակից մի փոքրիկ ստալինիստ դուրս կգա։ Իրենք հոգով ստալինիստ են, ատում են այլախոհությունը, ատում են իրենց պես չմտածողներին, ինչպես ստալինիստներն էին գնդակահարում մարդկանց այլախոհության համար՝ պիտակելով որպես բրիտանական շպիոն, որպես տրոցկիստ։ Հիմա՝ ով իրենց հետ համաձայն չի, Ռուսաստանի շպիոն է, ԿԳԲ-ի գործակալ է։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, Մարիա Կարապետյանը և մյուսները՝ ջնջում ես, մի փոքրիկ ստալինիստ է դուրս գալիս»։
«Լուսավոր Հայաստանն» այսօր իր քարոզարշավն իրականացնում էր Խորհրդային տարիների ժամանակ բռնադատված հայերի հուշահամալիրի մոտ։
Կարպիս Փաշոյանը հայտարարեց՝ այս հուշարձանը Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին անհավանական պղծության է ենթարկվել․ այստեղ նորաձևության մրցույթ է անցկացվել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ «Լուսավոր Հայաստանի» ֆեյսբուքյան էջից

















































