Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու ատրճանակի տակ ստորագրված խաղաղությունը լավ տեղ չի տանելու․ Սարգիս Շահինյան

Մայիս 19,2026 23:20 Share

«Անընդհատ զիջումների գնալ, մանավանդ այն հարցերում, որոնք մեր ինքնությանն են վերաբերում․․․ որքան զիջենք, հակառակորդն ավելին պետք է ուզի։ Մենք չկարողացանք այս պարզ դիվանագիտական օրենքը ոչ հասկանալ, ոչ էլ կիրառել։ Սակայն, որ խաղաղություն պետք է մեզ, ես կասկած չունեմ։ Իհարկե, խաղաղության կարելի է հասնել միայն հարևանի հետ նստելով և խոսելով, բայց երբ միայն սպառնալիքով է դա տեղի ունենում, դուք ստիպված եք ուղղակի մի հաշտեցման պայմանագիր կնքել, քանի որ ձեր գլխին ատրճանակ է դրված՝ և ոչ միայն մեկ հատ, այլ երկու հատ՝ մեկն Արևելքից, մյուսը՝ Արևմուտքից, դա արդեն լավ հանգրվանի չի կարող տանել»,- «Առավոտի» «Այլ օրակարգ» ծրագրի շրջանակներում կարծիք հայտնեց Շվեյցարիայի հայկական և հայամետ կազմակերպությունների խորհրդի նախագահ, Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախկին ղեկավար Սարգիս Շահինյանը։

Մեր զրուցակիցը չի կիսում կարծիքը, որ հնարավոր է հայ-ադրբեջանական հաշտեցում՝ առանց պատմական արդարության և փոխադարձ վստահության վերականգնման։

«Սփյուռք-Հայաստան հարաբերություններում խզում է առաջացել այս վարչախմբի օրոք, որ այլևս Սփյուռքի և հայրենիքի միջև կապն անհայտանա։ Մինչև 2019 թվականը Սփյուռքի նախարարություն կար, հետո ստեղծվեց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը․ ոմն հանձնակատարն ամեն ինչ արեց, որ Սփյուռքի հետ կապերն ընդհանրապես խզվեն։ Բոլորը։ Դրա վրա էլ հենվեց հենց վարչապետը՝ սկսելով կասկածի տակ դնել ցեղասպանության իրողությունը»,- ասում է մեր զրուցակիցը։

Կարծում է, որ Սփյուռքն այժմ պետք է ունենա իր օրակարգը, Հայաստանին չպետք է սպասի, քանի որ այս պահին, առնվազն, Հայաստանից սպասելիքներ չկան։

Ո՞րն է Արցախի կորստի հիմնական պատճառը՝ Հայաստանի ներքին քաղաքական սխալները, աշխարհաքաղաքական իրադրությո՞ւնը, թե՞ միջազգային դերակատարների անգործությունը․ այս և այլ թեմաների շուրջ՝ տեսանյութում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031