Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքն ու իր թիմն են դրսի ազդեցության տակ։ Մնացածը հեքիաթ է. Վահե Հովհաննիսյան

Մայիս 20,2026 12:17 Share

Ամենահիբրիդային և դրսից կառավարվող իշխանությունները

Ինչո՞ւ է Նիկոլը որպես իր նախընտրական հիմնական ուղղություն ընտրել 3 խոշոր ազդեցիկ ուժերի՝ իբր դրսի ազդեցության տակ գտնվելու և Հայաստանի վրա հիբրիդային ազդեցության գաղափարը։

Շատ պարզ պատճառով. որ քողարկի իրական ազդեցության պատկերը։ Ինքն ու իր թիմն են դրսի ազդեցության տակ։ Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա դրսից միակ ուղիղ ազդեցությունը Ադրբեջանինն է՝ Հայաստանի գործող իշխանության վրա։ Մնացածը հեքիաթ է։

Ինչ վերաբերում է հիբրիդային ազդեցությանը և կեղտոտ տեխնոլոգիաների կիրառմանը, ապա դա նույնպես հենց Նիկոլի թիմի համար է արվում, և լավագույն ազդեցությունը երեկվա ռուսալեզու «The Insider»-ի հրապարակումն էր։ Ծայրից ծայր սուտ տեղեկություն, որն իշխանության առաջին դեմքերից սկսած մինչև հանրային մամուլ տարածեցին։ Սպասեք միջազգային եվրատերերից SMS-ով ապրող շրջանակների պուլտով կառավարվող հիստերիային։ Բայց լուրջ մի ընդունեք։

Ի՞նչ պետք է անենք մենք՝ մեծացնենք հայկական գործոնը։ Դրսի գործոնների չեզոքացման միակ ճանապարհը հայկական գործոնի ուժեղացումն է։

Դրա ռեսուրսը, պոտենցիալը ունենք, եթե մեր հասարակությանը կարողանանք բացատրել, որ վաղը, երբ էլի ենթարկվենք հարձակման, ագրեսիայի, էթնիկ զտման փորձերի, դրանցից միայն ցավակցական հեռագրեր և երկուստեք զսպվածության կոչեր ենք ստանալու։ Ուրիշ ոչինչ։ Քարոզարշավի առաջիկա շաբաթներին շեշտադրումը պետք է արվի հայկական գործոնի վրա. ռուսական, բելառուսական, ամերիկյան, եվրոպական… և այլ իբր ազդեցություններ, դրանք բոլորը դատարկ խոսակցություններ են, ժամավաճառություն։ Կա պարզ ընտրություն՝ հայկական գործոն-նոր իշխանություն, և այս իշխանությունը՝ իր ադրբեջանական գործոնով։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031