«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն մենք չենք անելու: Մենք խորացնելու ենք… Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություններ՝ բառիս բուն իմաստով»,- այսօր այս մասին Շնողում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդհանրապես ես չգիտեմ, ես կասկածում եմ, որ 2018 թվականից մինչեւ օրս Ռուսաստանի Դաշնության նախագահը ավելի շատ կոնտակտներ որեւէ այլ լիդերի հետ ունեցել է։ Այս ընթացքում մոտ 200 հեռախոսազրույց ենք ունեցել, դա նշանակում է, որ այս ութ տարվա մեջ համարյա ամեն ամիս գործնականում կամ գուցե ավելի հաճախ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ շատ ջերմ, ջերմ ընկերական հարաբերություններ ունենք։
Եվ մենք ընդհանրապես՝ Ռուսաստանի հետ մեր վերաբերմունքը շատ ջերմ է։ Այստեղ պրոբլեմն ուրիշ տեղ է։ Ռուսաստանը գերտերություն է եւ Ռուսաստանին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ինչպես գերտերությանն են վերաբերվում։ Եվ ես այդպես էլ վերաբերվում եմ ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Ռուսաստանի նախագահին եւ Ռուսաստանի կառավարության ղեկավարին։
Բայց ես իրենց մի բան եմ ասում, ասում եմ՝ մենք Ռուսաստանի շահերը վնասելու համար երբեք չենք արել ոչ մի բան ու չենք անի»,- ասաց Փաշինյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































