Բագրատ Սրբազանը կալանավայրից նամակ է հղել Արփինե Սողոյանին, որն օրեր առաջ վարչապետի հետ հայտնի միջադեպի կիզակետում էր.
Սիրելի՛ տիկին Արփինե,
Ամբողջ սրտով և սիրով իմ երախտագիտությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ` Ձեր խիզախության, սկզբունքայնության և անսակարկ սիրո համար:
Դուք ամբողջացնում եք նվիրյալ հայ կնոջ, մոր, քրոջ, Հայրենիքի նվիրյալ հայուհու նկարագիրը:
Կարդացեք նաև
Դուք մեկ-մենակ կանգնեցրիք չարիքի արշավանքն և կանգնեցիք չարիքի և իր չարքախմբի առջև` բարձրացնելու ճշմարտության կողմը և բարձրաձայնելու ճշմարտության մասին, որից այնքան սարսափում է ստի մունետիկը:
Ճշմարտությունն ու արդարությունը չեն կարող լռել, որոնք այս անգամ դարձյալ աղաղակեցին և կյանք ստացան Ձեր խրոխտ կեցվածքով:
Խոնարհումս, սերս, զորակցությունս Ձեզ, և աղոթքս Ձեր և Ձեր ընտանիքի համար:
Աստված օրհնի ու պահպանի Ձեզ:
Սիրով և աղոթքով`
Բագրատ արք. Գալստանյան
Հուսամ` հունիսի 7-ին մեր երկրում գժանոցի դռները հավետ կփակվեն:


















































