Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը քայլեր է ձեռնարկում, որոնք անհամատեղելի են ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն. Շոյգու

Մայիս 20,2026 19:10 Share

«Ազատություն». Հայաստանի ղեկավարությունը վերջերս քայլեր է ձեռնարկում, որոնք անհամատեղելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն, այսօր հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ հատուկ աշխատանքային խմբի նիստում։

Նրա խոսքով՝ Հայաստանը միջազգային հարթակներում պարբերաբար համաձայնվում է ԵՄ դիրքորոշմանը և ակտիվորեն աշխատում է ստանդարտների փոփոխման և ԵՄ-ի հետ մաքսային ու առևտրային ռեժիմների համաձայնեցման ուղղությամբ, «որը կարող է չհամապատասխանել Հայաստանի պարտավորություններին ԵԱՏՄ-ի շրջանակներում»։

Մոսկվան վերջին օրերին հստակ հայտարարում է, որ այս ամսվա վերջին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվելու է Հայաստանի անդամակցության հարցը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ երեկ հայտարարել է, թե Երևանում գիտակցում են, որ երկու կառույցներն անհամատեղելի են, բայց դեռևս չեն պատրաստվում ընտրություն կատարել դրանց միջև։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031