Այսօր Արարատի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրեց մայիսի 28-ի զորահանդեսին: Նրա խոսքով՝ իրեն մնար, զորահանդես չէր անի, պարզապես հայտնի ընդդիմադիր ուժերը հոգիները կերան՝ քննադատելով, թե բանակ այլեւս չկա:
«Այդ օրը մենք ձեզ ենք ներկայացնելու ձեր նոր բանակը: Զինված, ժամանակակից, գերժամանակակից տեխնիկայով, որոնց մի մասը օտարերկրյա արտադրության, բայց մի մասը Հայաստանում արտադրված: Հայաստանի հանրապետությունը 2026 թվականին իր պատմության մեջ առաջին անգամ մտել է զենքի միջազգային շուկա, որպես արտադրող, մենք զենք ենք արտահանել միջազգային շուկա այս տարի» ,- հպարտացավ Փաշինյանը:
Իր ելույթի ավարտից հետո, երբ շտապում էր դեպի ավտոբուս, մի քաղաքացի էլ նրանից հետաքրքրվեց՝ ինչու է հանձնել Տիգրանաշենը: Այս հարցը մնաց անպատասխան:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































