Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Ես որևէ ընդդիմադիր ուժից որևէ ակնկալիք շատ վաղուց չունեմ: Էն հանցավոր ինքնավստահությունը, որն իրենց ուղեկցում է էս նախընտրական կամպանիայի ընթացքում` տեսել ենք նաև 2021թ․-ին:
Միակ ակնկալիքս քվեարկության օրը անակնկալ մատուցող ու բարձր մասնակցությամբ պատասխանատվություն ստանձնող, պահանջատեր քաղաքացին է:
Ընդ որում` սա իմ հիշելով առաջին համապետական ընտրություններն են, որում այս մասնակցության դիսկուրսն այսպես ակտիվ շրջանառվում է:
Կարդացեք նաև
Հետաքրքիր է նաև այն, որ այս դիսկուրսը գեներացնողները հիմնականում ընտրություններին չմասնակցող հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներն ու իմ նման հասարակ քաղաքացիներն են: Ուրախ եմ, որ հենց այս «կուսակցության» անդամ եմ ես:
Էս ամբողջ աբստրակտ ընտրապայքարի մեջ միակ անխոցելի ու լեգիտիմ դիրքորոշումը հենց մասնակցությունն է:
Սիրելի´ ընկեր, բարեկամ, հարևան, խնդրում եմ անկախ ամեն ինչից գնա ընտրատեղամաս:


















































