Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով չի գնում ընտրության, իր ձայնը գնում է Փաշինյանին»․ Նարեկ Կարապետյան

Մայիս 23,2026 18:42 Share

«Սամվել, վարչապետ»,- Այգեշատում «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավի ժամանակ գոչում էին քաղաքացիները։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանն, իր ելույթում անդրադառնալով խնդիրներին, հայտարարեց․ «Տեղային խնդիրը մեր բերքի մթերումն է․ պետք են մթերման կայաններ։ Բոլոր գյուղերին պետք են մթերման կայաններ, որ գյուղացիները հնարավորություն ունենան միանգամից բերքը վաճառել պետության կողմից երաշխավորված գնով։ Դա արել են աշխարհի գրեթե բոլոր երկրները, հերթը հասել է ՀՀ-ին, մենք երկու-երեք տարվա ընթացքում անելու ենք»։

Խոսելով Հայաստանի խնդիրների, հայրենիքի հարցի մասին՝ նա ահազանգեց․ «ՀՀ-ն կանգնած է ջրբաժանի առաջ։ Հարևան երկիրն ամեն տարի նոր պահանջ է դնում։ Անցած պահանջը կատարել ենք․ խելոք Սյունիքում ճանապարհ է տրվել։ Մի քանի օր առաջ այստեղից ոչ շատ հեռու՝ Նախիջևանում, Ադրբեջանը միջոցառում էր կազմակերպել՝ արևմտյան Ադրբեջանի համայնքի միջոցառում։ Երեք օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ 300 հազար ադրբեջանցի է այստեղ ապրել։ Դրանից հետո գալիս ենք ՀՀ, այստեղ ասում են՝ չկա նման բան, Արարատ Միրզոյանն էլ ասում է՝ Նախիջևանում կազմակերպված իրենց հավաքը բանակցային գործընթացի մեջ չէ։ Իբր ադրբեջանցին հարցնո՞ւմ է․ ինչ ուզում, անում է։ Ճանապարհն էլ չէր տեղավորվում բանակցային գործընթացի մեջ, ո՞նց վերցրին․․․ Հայաստանի ղեկավարի աչքը վախեցրել են ու հավաքվել, արևմտյան Ադրբեջան են ասում»։

Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով Սփյուռքի ներուժն օգտագործելու կարևորությանը, նշեց․ «Իրական Հայաստանը 3 միլիոնանոց Հայաստանն է, մեր Հայաստանը 10 միլիոն հայության դեսպանն է»։

Վստահեցրեց՝ փոփոխությունները մոտ են, բայց դրան օգնություն է պետք․ «Եթե ուժեղ, ակտիվ դրական տրամադրված հայերը չեն գնում ընտրության, ընտրվում է Փաշինյանը, եթե գնում ենք ընտրության, փոփոխություն է լինում։ Ով չի գնում ընտրության, իր ձայնը գնում է Փաշինյանին»։

Այգեշատում «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031