Լրահոս
Օրվա լրահոսը

Վերընտրվելու համար պատրաստ է ամեն ստոր միջոցի՝ ընդհուպ արյունահեղության․ «Հայացք Երեւանից»

Մայիս 24,2026 10:10 Share

Որքան էլ տարօրինակ հնչի՝ մայիսի 8-ից մեկնարկած նախընտրական քարոզարշավի 19 մասնակիցներից ամենաանկարգը, եթե չասենք ճղճիմը, գործող վարչապետն է, որը կարող էր մյուսների համար զսպվածության ու վեհանձնության օրինակ ծառայել՝ միաժամանակ վարքագծային այդ հատկանիշները շահեկանորեն դարձնել սեփական քարոզչության մի կարեւոր բաղադրիչը: Բայց նա գնաց այլ ճանապարհով, որը 2018-ին իրեն հաջողություն էր բերել, եւ որն ավելի հարիր է իր էությանն ու հոգեկերտվածքին: Այդտեղ նա անմրցելի է եւ իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում: Դա պատժի, ճնշումների ու հատուցման դաշտն է, որն էլ որոշեց դարձնել իր նախընտրական քարոզչության առանցքը:

Բայց 8 տարում ժամանակներ ու բարքեր են փոխվել, եւ այլեւս «նոր գինին հին տիկերում չեն պահի», ինչպես սովորեցնում է աստվածաշնչյան հայտնի առակը: Փաշինյանին ոչինչ եւ ոչ ոք չի կարող ետ պահել հունիսի 7-ի ընտրություններում վերարտադրվելու սեւեռուն մտքից: Նա ինքը նորերս խոստովանեց, որ «եթե պարտվեմ առաջիկա ընտրություններում, ժողովուրդն ինձ կհոշոտի»: Բնական է՝ ինքը բոլորից լավ գիտի, թե որքան չարիք է գործել այս ութ տարիների ընթացքում եւ ինչպիսի ծայրահեղ պատժի է արժանի: Հետեւաբար՝ վերընտրվելու համար պատրաստ է ամեն ստոր միջոցի՝ ընդհուպ արյունահեղության: Իր քարոզչական պաստառը վնասելու համար օրերս մի երիտասարդի ինքնասպանության հասցրին իրավապահներն ու հոգեբույժները:

Փաշինյանի բառապաշարը վաղուց դուրս է պետական գործչին վայել հռետորաբանության սահմաններից։ Այն առավելապես հիշեցնում է փողոցային հաշվեհարդարի լեզու, որտեղ քաղաքական հակառակորդն ընկալվում է «ոչնչացման ենթակա թիրախ»։ Դատեք ինքներդ. «Կալուգացի օլիգարխի, մյուսների լակոտները ո՞ւր են եղել պատերազմի ժամանակ, ձեզ դրել եք «Ալֆա-սամեցի» տեղը, կկտրեմ, արա, դուք տանը վափշե ինչի՞ մասին եք խոսում, արա՛, սեքսի դասե՞ր եք տալիս, արա՛, կկըզացնեմ ձեզ, արա…,- մայիսի 18-ին Արաբկիրում կոկորդ էր պատռում Փաշինյանը՝ սպառնալով, թե ընդդիմադիրները չպետք է տնից դուրս գան, նրանց հետեւից գալու են. «թե չէ՝ էս ընտրությունները ուրիշ բանի կվերածվի»,- հայտարարել է նա:

ՔՊ առաջնորդը մեծ բարեգործ եւ գործարար Սամվել Կարապետյանին սպառնում է «մինչեւ տարեվերջ նրան բոմժ դարձնել»։ Ծառուկյանին էլ՝ թե «չոքացնելու եմ, Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել ա՞, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք նստացնենք, փրկել չի լինելու»: Քոչարյանի «իասանելիքը» եւս, որ ամենասպառնալիցն է, չի մոռացել՝ ժողովրդի անունից խոստանալով. «հունիսի 7-ին ժողովուրդը քեզ կըզացնելու ա ու տանելու ա քրեակատարողական հիմնարկ… կամ՝ եթե ժողովուրդը պահանջի, ես քեզ կոչնչացնեմ…»: Ինչե՛ր ասես, որ դուրս չի տա վախերի, քաղաքական անապահովության, մոտալուտ պաշտոնանկության դառն զգացողություններով ապրող, ինքնատիրապետումն իսպառ կորցրած եթիմը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031