Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չենք ուզում մեր փոխարեն Ալիևը որոշի, ուրեմն պետք է հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության. Տաթևիկ Հայրապետյան

Մայիս 25,2026 10:59 Share

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

❗️Եթե չենք ուզում մեր փոխարեն Ալիևը որոշի, ուրեմն պետք է հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

❗️Եթե չենք ուզում, որ Ալիևի կամքով մեր երկրում սահմանադրություն փոխվի, ուրեմն պետք է հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

❗️Եթե չենք ուզում, որ մեր պետության դեմ անպատիժ զավթողական ծրագրեր առաջ մղվեն, ուրեմն պետք է հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

❗️Եթե չենք ուզում, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը ու ասպատակությունները շարունակվեն, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

❗️Եթե չենք ուզում, որ Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհները վտանգվեն, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

❗️Եթե չենք ուզում, որ հատուկ ջոկատային ադրբեջանցիները գան ու մեր երկրում բախումներ հրահրեն, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

❗️Եթե չենք ուզում մեր երկրում վախենալ Արցախ բառն ասելուց, Արցախում տեղի ունեցածից խոսելուց, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

❗️Եթե չենք ուզում մեր երկրում վախենալ Հայոց Ցեղասպանության մասին խոսելուց, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

❗️Եթե չենք ուզում, որ Բաքվում որոշեն, թե մենք որ սարին պետք է նայենք, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

❗️Եթե չենք ուզում, որ մեր երկրում ազգային արժանապատվություն ու հիշողություն ունենալը դառնա ազատությունից զրկվելու կամ երկրից հեռանալու հարց, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

❗️Եթե չենք ուզում, որ մեզ ութ տարի խաբող, գցողները, որոնք վերջում ընդամենը դարձան Ալիևի թեկնածուները, շարունակեն Ալիևի ֆանտազիաները իրագործել՝ ընդդեմ Հայաստանի, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Այս ամենը բնավ չափազանցություն չի։ Սրա մասին պարզ ու ակնհայտ խոսում են արդեն հենց Ալիևի մարդիկ՝ «Քանդենք պետությունը» կուսակցության ներկայացուցիչները, իսկ դա կանխելու ուղին մեկն է՝ հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031