Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալությունից հետո Հայկ Ղ.-ն հայտնել էր, որ կինը ավտոմեքենայից իրենց ցած էր նետել, մինչդեռ իրավապահները ոչ միայն այդ, այլ նաև սպանության և ինքնասպանության հասցնելու փաստերով էին քննություն տանում. Shamshyan.com

Մայիս 25,2026 12:52 Share

Shamshyan.com. Երեկ՝ մայիսի 24-ին, ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանը միջնորդություն էր ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ղ.-ի նկատմամբ, որը քննիչի որոշմամբ ձերբակալվել էր մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզում իր կնոջ՝ 22-ամյա Մարիաննա Բ.-ի առեղծվածային մահվան փաստով. կնոջ մարմինը հայտնաբերել էր նրա կողմից վարձակալական հիմունքներով վերցված «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայում։

Ձերբակալությունից հետո Հայկ Ղ.-ն հայտնել էր, որ կինը ավտոմեքենայից իրենց ցած էր նետել, մինչդեռ իրավապահները ոչ միայն այդ, այլ նաև սպանության և ինքնասպանության հասցնելու փաստերով էին քննություն տանում։

Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և Հայկ Ղ.-ն դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկներից մեկը։

Shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր. հաստատվել է նաև տեղեկությունը, որ վարորդ Հայկ Ղ-ն չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք և եղել է ոչ սթափ։

Նա հաշվառված է եղել ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ ընտանեկան բռնություն կատարելու համար, և ամիսներ առաջ է ազատվել քրեակատարողական հիմնարկից։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ստացվել են նաև օպերատիվ տեղեկություններ, որ նա հարվածներ է հասցրել մահացածին, և նրա ձեռքում եղել են մահացածի մազերը։

Նա պատճառաբանել է, թե երբ իր հղի կինը իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, ինքը մազերից բռնել է, սակայն չի կարողացել կանխել դա։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031