Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խուդաթյանի պարզաբանումը՝ Արմավիրի տարածաշրջանային քոլեջի ուսանողներին ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին մասնակցել պարտադրելու դեպքի վերաբերյալ

Մայիս 25,2026 16:59 Share

«Գետնի վրա ունենալու ենք երկաթուղային կապ դեպի Սիրիա, դեպի եվրոպական երկրներ՝ օգտագործելով Վրաստանի և Թուրքիայի տարածքով անցնող երթուղիները»,- Գյումրիում ՔՊ քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ախալքալաք-Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։

Լրագրողները հարցրեցին՝ ձայնագրություն հրապարակվեց, որով փաստվում էր, որ Արմավիրի տարածաշրջանային քոլեջի ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին: Դավիթ Խուդաթյանն այս առիթով ասաց․ «Դեպքի մասին միայն մամուլի հրապարակումներով եմ կարդացել։ Առնվազն տարօրինակ հարցեր կան։ Նախ հանրահավաքը չէր սկսում ժամը 17։00-ին, իսկ ձայնագրության մեջ խոսողը չգիտեմ ինչի ժամը 17։00-ին էր հրապարակ հրավիրում ուսանողներին։ Այդպիսի ցուցում ոչ Արմավիրում, ոչ էլ ՀՀ այլ բնակավայրերում չենք տվել։ Մտահոգություն չունենք․ մեր հավաքները բազմամարդ են անցնում։ Ավելի շատ դա տեղեկատվական մանիպուլյացիա էր։ Նույն տարածաշրջանային քոլեջում «Ուժեղ Հայաստանի» ցուցակով պատգամավորի թեկնածու կա, բայց մենք այդ հանգամանքից աղմուկ չենք բարձրացնում։ Ուսանողների հետ անմիջական շփման մեջ գտնվող դասախոս է թեկնածուն, դա ի գիտություն ենք ընդունում, ինչպես ՀՀ օրենքներն են թույլ տալիս մտածել այս ամենի մասին։ Այն քաղաքական ուժը, որի ղեկավարն այդ ձայնագրությունը հրապարակում էր առանձին մամուլի ասուլիսով, ակնհայտ է, որ այդ քաղաքական ուժն Արմավիրում մի քանի տասնյակ ձայն է ստանալու և ուղղակի աղմուկ է անում։ Եթե ամեն ձայնագրության մասին մամուլի ասուլիս ունենայինք, մամուլի ասուլիսից տուն չէինք գնա»։

Հիշեցնենք՝ «Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հրատապ ասուլիսում ձայնագրություն հրապարակեց,  որտեղ անդրադարձավ իրենց թեժ գծին ստացված ահազանգերին: Մասնավորապես ձայնագրությամբ փաստվում էր, որ Արմավիրի տարածաշրջանային քոլեջի ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին: Ձայնագրության մեջ հնչում էր դասախոսներից մեկի ձայնը, որն ըստ Թաթոյանի, նաեւ ՔՊ-ական ավագանու անդամ է:

Դավիթ Խուդաթյանը նաև հայտնեց. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի հետ կապված գործընթացը գրեթե ավարտական փուլում է։ Շատ կարճ ժամանակ անց ՀԷՑ-ը կդառնա Հայաստանի և ՀՀ քաղաքացիների սեփականությունը: Հաջորդը կլինի «Արարատցեմենտը»։ Այն «ազատագրելու» որոշումից մենք հետ չեն կանգնել, իհարկե, մենք չենք պատրաստվում գնալ ու հենց էս պահին այն «ազատագրել»։

ՔՊ-ի քարոզարշավը Գյումրիում ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031