Այսօր կայացավ ՀՖֆ գործադիր կոմիտեի հերթական նիստը:
Հաստատվեց ՀՖՖ Բժշկական կոմիտեի կազմը։
Կոմիտեի նախագահը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն է:
Կոմիտեի նախագահի տեղակալը կլինի Վիժնմեդ կլինիկայի ղեկավար Մկրտիչ Մարուքյանը:
Կարդացեք նաև
Կոմիտեի անդամներն են՝
▫️ Հարություն Հովհաննիսյան – Արմավիրի ԲԿ ՓԲԸ տնօրեն
▫️ Վարդուհի Սիսակյան – Սպիտակի ԲԿ ՓԲԸ տնօրեն
▫️ Գագիկ Բդոյան – ՀՀ ԱՆ վնասվածքաբանության և օրթոպեդիկ վիրաբուժության գծով խորհրդատու,
▫️ Նաիրա Ստեփանյան – Ազգային բժշկական պալատի խորհրդի անդամ
▫️ Նարեկ Պեպանյան – Էկոսենս ախտորոշման կենտրոն գլխավոր բժիշկ:
Բժշկական կոմիտեն քննարկում և հավանություն է տալիս ՀՖՖ բժշկական
դեպարտամենտի՝ սպորտային բժշկության և հակադոպինգային հսկողության հարցերի,
ինչպես նաև սպորտային բժշկության մեջ նախատեսվող բարեփոխումների ծրագրերին։
Բժշկական կոմիտեն զբաղվում է ֆուտբոլում առկա բժշկական հարցերին առնչվող բոլոր խնդիրներով:


















































