Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակ բանը, որ պետք է հանձնվի, Փաշինյանն է՝ ՀՀ արդարադատությանը»․ Աննա Գրիգորյան

Մայիս 26,2026 20:33 Share

«Այս իշխանությունը, որ պատերազմ է բերել ու պարտվել, չի կարող ոչ խաղաղություն, ոչ անվտանգություն ապահովել»,- Կապանում «Հայաստան դաշինքի» հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը։

Ըստ նրա՝ այս իշխանությունը 2021-ից մինչև հիմա մի բան է լավ արել․ հանձնել է․ «Եթե աշխարհում մրցույթ լիներ հանձնելու, էս իշխանությունը առաջին տեղը կգրավեր։ Ամբողջը հանձնել է՝ Արցախը, Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհը, հիմա էլ մասնակցում է ընտրություններին՝ ասելով, որ հիմա էլ գալիս է անկլավները հանձնելու, Տիգրանաշենը հանձնելու։ Սա մենք միասին պետք է ուղղակի թույլ չտանք։ Մի բան, եթե ընդհանրապես պետք է հանձնվի, պետք է հանձնվի Նիկոլ Փաշինյանը՝ հայկական արդարադատությանը, որովհետև անհնար է հազարմյակներով բնակեցված հայրենիք կորցնել, հանձնել, հազարավոր տղաների կյանքը դնել զոհասեղանին և դրա համար որևէ պատասխանատվության չենթարկվել։ Մեր քաղաքական ուժի դիրքորոշումը հստակ է»։

Աննա Գրիգորյանը, նկարագրելով այս իշխանության քաղաքականությունը, ասաց․ «Հիմա փորձում են դիրքավորվել՝ լավ էր, որ Արցախը հանձնվեց, ճանապարհները հանձնվեցին։ Մենք ասում ենք՝ կապանցին պետք է մերժի ցանկացած նման զիջողական հարաբերություններ։ Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ մեր հարևանների հետ, բայց դա չի կարող լինել ստորացման ճանապարհով»։

Կապանում «Հայաստան դաշինքի» քարոզարշավն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031