Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա ոչ թե ինձ են համոզում, որ գամ, ես եմ ձեզ համոզում՝ տվեք ինձ այդ հնարավորությունը․ Քոչարյանը՝ քաղաքացիներին

Մայիս 29,2026 20:33 Share

Այսօր Վանաձորում հանրահավաքի ժամանակ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է՝ 2008 թվականին իշխանությունից հեռացել էր հանգիստ խղճով, որ Արցախը պաշտպանված է, իսկ Հայաստանը՝ ճիշտ ուղու վրա։

«Մտքումս չկար, որ կարող եմ վերադառնալ, ցանկություն չունեի զբաղեցնել որևէ պաշտոն։ Ասել եմ՝ հերիք է, արել եմ ինչ հնարավոր էր, հիմա ազատ մարդ եմ։ Եկավ 2018 թվականը, հնարավոր չէր մի կողմ քաշվել ու չզգալ, որ սա բերելու է մեծ ողբերգության։ Քարուքանդ են անելու մեր այն ձեռքբերումները, որ ունեցանք, և չսխալվեցի։ Հիմա ոչ թե ինձ են համոզում, որ գամ, ես եմ ձեզ համոզում՝ տվեք ինձ այդ հնարավորությունը, այդ լիազորությունները երրորդ անգամ անել ամեն ինչ, որ Հայաստանը մնա հայկական, հայերի համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ նրա՝ մինչ այս իրեն են միշտ համոզել, որ պաշտոն ստանձնի, հիմա ինքն է իր ոտքով եկել ու խնդրում՝ այդ լիազորությունն ու հնարավորությունը․ «Երկիրը սրիկաներից պետք է ազատել»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031