Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը զոհվածների ընտանիքներին պետք է հիշի ոչ թե հիշատակի օրերին միայն, այլ նրանց կողքին լինի ամեն օր․ Արման Թաթոյան

Մայիս 30,2026 17:02 Share

Ձեր որդիները, ամուսինները, քույրերը, ձեր հարազատները կյանք են տվել հայրենիքի համար։ Ես ձեզ հետ որոնել եմ նրանց մարմինները մարտի դաշտում։ Ես տեսել եմ ձեր արցունքը, ձեր տառապանքը, բայց ես նաև տեսել եմ ձեր հպարտությունը հերոսների համար։ Նրանց զոհողությունը սուրբ է, և պետությունը պետք է ամեն ինչ անի, որ արժանի լինի ամեն օր այդ զոհողությանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր ուղերձում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ դիմելով զոհված զինծառայողների հարազատներին։

«Մենք ձեզ խոստանում ենք երեք բան։ Հարգանք։ Ոչ ոք իրավունք չունի վիրավորելու ու նվաստացնելու զոհվածի ընտանիքի անդամին։ Արդարություն։ Յուրաքանչյուր սխալ որոշում ու սխալ քայլ, որը կյանքեր է խլել, պետք է ունենա հստակ իրավական ու քաղաքական գնահատական։ Հոգատարություն։ Պետությունը զոհվածների ընտանիքներին պետք է հիշի ոչ թե հիշատակի օրերին միայն, այլ նրանց կողքին լինի ամեն օր»,- նշել է Արման Թաթոյանը։

«Միասնության թևերի» վարչապետի թեկնածուն խոստացել է, որ հերոսների հիշատակը երբեք չի լինելու քաղաքական առևտրի առարկա կամ գործիք․ նրանց անունները միշտ պետք է հիշվեն և մնան որպես Հայաստանի արժանապատվության խորհրդանիշներ։

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031