«Տարիներ առաջ հենց այս հրապարակից բեմ եմ բարձրացել դարձյալ ընտրությունների շեմին ձեր ձայնը խնդրելու, որպեսզի կարողանանք մեր այնօրվա հարցերին լուծումներ տալ։ Տարբերությունը այն օրերի եւ հիմա բավականին մեծ է։ Եթե այն օրերին մենք մարտավարական խնդիրներ պիտի լուծեինք, այսօր մենք կանգնած ենք բառիս բուն իմաստով վճռորոշ, հայրենիքի համար՝ լինելու եւ չլինելու ընտրության առջեւ։ Դրա համար խնդրում եմ ձեզ, բոլորիդ՝ ականջալուր լինել այստեղ յուրաքանչյուր ընկերոջ հնչեցրած խոսքին։
Մեր, ձեր, ընտրողների գործը թեթեւացնելու համար պիտի մի քանի համեմատություններով գնանք առաջ։
Մի ընտրեք սուտասանին։ Սրանով կարող ենք ավարտել, որովհետեւ պետական գործիչ-սուտասանը ամենամեծ չարիքն է պետության համար։ Ինքը։
Մի ընտրեք խաբեբային։
Կարդացեք նաև
Ընտրեք մարդկանց, ում խոսքը՝ գործ է, մարդկանց, ովքեր իրենց խոսքը քամուն չեն տալիս, ովքեր տեր են իրենց բերանից դուրս եկած յուրաքանչյուր խոսքին։ Այս մարդիկ կանգնած են իմ թիկունքում։
Մի ընտրեք մարդկանց, ովքեր կենսագրություն չունեն, չունեն կյանքում արած որեւէ դրական գործ։
Ձեր ձայնը տվեք մարդկանց, ովքեր ունեն կենսագրություն, ովքեր իրենց կյանքով են ապացուցել նվիրվածությունը իրենց հայրենիքին, խոսքին, գործին։ Եվ այդ մարդիկ կանգնած են այս հարթակի վրա իմ թիկունքում»,-կուսակցությունների «Հայաստան» դաշինքի հրավիրված հանրահավաքում աշտարակցիներին կոչ արեց բժիշկ, ազատամարտիկ, ՀՅԴ բյուրոյի անդամ Տարոն Տոնոյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































