«Ուզում եմ հիշեմ Կարգին հաղորդումը, որ հոգեկան առողջության կենտրոնում երկու պացիենտ խոսում են, մեկն ասում է՝ քըշ-քըշ, մյուսն ասում է՝ ի՞նչ ես անում, ասում է՝ կոկորդիլոս եմ քշում, ասում է, բայց ստեղ կոկորդիլոս չկա։ Նա էլ պատասխանում է՝ դե, բոլորին քշել եմ, որտեղի՞ց լինի»,-Իջևանում ՔՊ հանրահավաքի ժամանակ իր ելույթի սկզբում Արայիկ Հարությունյանը հիշեց Կարգին հաղորդումից այս դրվագը։
Ըստ նրա՝ մտնելով ընտրապայքարի մեջ՝ ընդդիմադիրները հորինել են թեմաներ, որոնք, նրա բնորոշմամբ, սուտ են։
Անդրադառնալով 300 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ տեղափոխման հետ կապված ահազանգերին՝ նա ասաց․ «Հիմա մի զավեշտալի սուտ են հնարել և դա դարձրել իրենց գլխավոր ուղղությունը՝ 300 հազար ադրբեջանցիների թեման։ Այսօր էլ մեծ ասուլիս են հրավիրում, ասում՝ ադրբեջանական թատրոն է գալու Հայաստան։ Իրենք թատրոն են, ադրբեջանական թատրոնն է գալու Հայաստա՞ն։ Ամեն անգամ, երբ այս մասին խոսում են, ես Կարգին հաղորդման այդ կտորն եմ հիշում»։
Կարդացեք նաև
ՔՊ-ի հանրահավաքն Իջևանում ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































