Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մնաց այսօրվա սահմանազատման փուլի վրա, գրի սառույցին, ոչ մի բան չի լինելու, պետք  է միջազգային հանրությամբ ճնշես իրենց. Թաթոյան

Մայիս 31,2026 16:59 Share

«Ոչ թե մեխանիկական քարտեզը պետք է վերցնես գծես, մկրատով կտրտես, այլ անվտանգությունն է ամենակարեւորը: Մենք դրսում մեր դիրքորոշումը առաջ տանելու այնքան հիմքեր ունենք: Մեր հողերը, արոտավայրերը, որ օկուպացիայի տակ են, մարդիկ չեն կարողանում հող մշակել, մեր երեխեքը, օրինակ, Շուռնուխում ու Ներքին հանդում սովորում են դպրոցում, նայում ես պատուհանից՝ ադրբեջանական դիրքն է  երեւում»,- այսօր Կապանում ՀՀ անվտանգային խնդիրներին անդրադառնալով՝ ասաց «Միասնության թեւեր» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ պետք է այդ հարցերը բաժանենք խմբերի ու դիմենք միջազգային կազմակերպությունների. «Երեխեքը, որ չեն կարողանում ապահով սովորել դիմենք երեխաների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների, հողերի հետ կապված՝  գյուղացիների իրավունքների պաշտպանությամբ  ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ ու բազմաթիվ տեղեր կան…  Միջազգային օրակարգը այս ամեն ինչով պետք է լցնել: Ոչ մի սահմանազատում օրինական չէ, եթե  արվում է մարդու իրավունքների հաշվին »:

Թաթոյանը նաեւ նկատեց, որ հարցի լուծող է պետք, լուծման ձեւը իմացող է պետք. «Ոչ թե կանգնես ասես՝ գիտես ինչ, օկուպացիայի տակ են, չի լինում սահմանազատում: Եթե դու թողեցիր մնաց այսօրվա սահմանազատման փուլի վրա, գրի սառույցին, ոչ մի բան չի լինելու, պետք  է միջազգային հանրությամբ ճնշես իրենց»:

Կապանում քայլերթը Թաթոյանն ամփոփեց իրեն ուղղված կապանցու բարեմաղթանքով.  «Սիրուն, սիմպատիչնի տղա ես: Քո ծաղկման իսկական շրջանն է, որ հանրապետություն ղեկավարես»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031