Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստ կարմիր գիծ` Նիկոլ Փաշինյանը վարչապետ լինել չի կարող, ՔՊ-ն իշխանության լինել չի կարող. Արման Թաթոյան

Մայիս 31,2026 18:10 Share

«Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի Ֆեյսբուքյան գրառումը

Վախեցածների կեղտոտ ու սրիկա հակաքարոզչություն մեր դեմ։

Ուրեմն, սոցիալական ցանցերում արհեստական բանականությամբ բացահայտ կեղծ տեսանյութ են տարածում՝ թե իբր ես միանալու եմ ՔՊ-ին։

Սա բացահայտ կեղծիք է։ Քաղաքացիներին կոչ ենք անում վստահել միայն մեր պաշտոնական էջերին, հետևել անձամբ իմ էջերին։ Մեր պաշտոնական էջն է` Միասնության թևեր/Wings of Unity:

Հաստ կարմիր գիծ` Նիկոլ Փաշինյանը վարչապետ լինել չի կարող, ՔՊ-ն իշխանության լինել չի կարող: Ես միշտ ասել եմ` որոնք են մեր կարմիր գծերը, իսկ դրանցից ամենահաստը այս իշխանությունն է: Մնացած որոշումները կայացվելու են` ՀՀ օրենքներին ու Սահմանադրությանը հանաձայն` Հայաստանի ազգային շահերից ու անվտանգությունից ելնելով:

Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանում փոխվի իշխանություն, վերջապես ազատվենք այս իշխանության ստեղծած նախկին-ներկա, սև ու սպիտակ արատավոր վանդակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031