Լրահոս
Օրվա լրահոսը

 Այս իշխանությունն անկուշտ է՝ գիշեր- ցերեկ ուտում է ոչ միայն սնունդ, ուտում է բյուջեն, ուտում է մարդկային կյանքերը. Քոչարյան

Մայիս 31,2026 20:35 Share

«Խաղաղության մասին խոսեցին, բերեցին պատերազմ, տվեցին 5000-ից ավելի զոհ ու հիմա էլ ընդունում են, որ արել են միտումնավոր՝ հասկանալով, որ ամեն ինչ կորցնելու են, բայց արել են, որ իրենց դավաճան չասեն: Թշնամուն հանձնել են 200 քկմ-ից ավելի տարածք ու ասել են՝ սոված կմնան, կգնան տուն: Մինչ այսօր սոված մնալը շարունակվում է: Այս երկրագնդի վրա ամենից երկար հացադուլն է, որ թշնամին անում է մեր տարածքում, ըստ Նիկոլ Փաշինյանի»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ Քոչարյանի՝ այս իշխանությունները հանձնել են Արցախը, հիմա էլ արցախցիներին ասում են՝ ինչու դուք չեք զոհվել. «Անհասկանալի պայքար են մղել քովիդի դեմ: Սկզբից ասել են՝ ստից հիվանդություն է, տնական օղիով կբուժենք, հետո պարզվեց՝ այդ պատճառով Հայաստանում քովիդից մահացավ 3 անգամ ավելի շատ մարդ, քան միջինը աշխարհում: Անշնորհք պայքար էր այդ համաճարակի դեմ: Խոստացել են կոռուպցիայի դեմ պայքար, արդյունքում գլխավորել են կոռուպցիան, ստեղծել են սեփական օլիգարխներին ու որդեգրել են հին օլիգարխներին: Հավաքել են 8 միլարդ դոլարի պարտք, որի առնվազն կեսը մսխել են: Խոստացել են սոցիալական արդարություն ու աղքատության դեմ պայքար, պարզվեց ՀՀ քաղաքացու գլխում է աղքատությունը, ըստ վարչապետի: Եվ ըստ իերնց թիմի՝ պարզվեց՝ բոլոր օպել քշողները համբալ են: Սա է նրանց պատկերացումը հայ ժողովրդի մասին: Խոստացել են պայքար հանցավորության դեմ,  բայց իրենք են դարձել այդ հանցագործները»:

Քոչարյանն ասաց, որ իր թվարկած կետերից ամեն մեկը բավարար է՝ այս իշխանություններին վռնդելու համար. «Սրանց վռնդելը քիչ է, բայց չեմ ասում՝ ինչ է  պետք անել: Այլեւս ժողովրդի համբերությունը լցվել է: Այս իշխանությունը անկուշտ  է՝ գիշեր- ցերեկ ուտում է ոչ միայն սնունդ, ուտում է բյուջեն, ուտում է մարդկային կյանքերը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031