Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը հերթական անգամ պնդել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը TRIPP-ը համարում են «Զանգեզուրի միջանցք» կոչված ծավալապաշտական ծրագրի առաջին քայլը. Վարուժան Գեղամյան

Հունիս 02,2026 12:16 Share

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ նորից բացահայտել է այն, ինչի մասին արդեն մեկ տարի է բարձրաձայնում ենք մենք՝ մասնագետներս։ Ալիևը հերթական անգամ պնդել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը TRIPP («Թրամփի ուղի») կոչվածը համարում են «Զանգեզուրի միջանցք» կոչված ծավալապաշտական ծրագրի առաջին քայլը։ Իրենց համար դա հնարավորություն է ստանալ Սյունիքով անցնելու ճանապարհ, որն ունի հատուկ կարգավիճակ։ Այս պահին ամերիկյան վերահսկողությամբ, ավելի ուշ՝ դա կփոխարինեն հենց թուրքականով։

Հունիսի 8-ից հետո այս հարցում իրենք նախատեսում են շարունակել իրենց ծրագիրը, որն ի վերջո հանգեցնելու Սյունիքի վրա թուրք-ադրբեջանական ազդեցության գոտու ձևավորման։

Հունիսի 7-ին հնարավոր է սրա դեմն առնել՝ ընտրության գնալով ու մերժելով նրանց, ովքեր TRIPP-ով կոծկում են «Զանգեզուրի միջանցքի» վտանգը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930