«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ Կ.Հովհաննիսյան, Ա.Մաթևոսյան, Վ.Մարգարյան) մերժեց դատախազի բողոքը և անփոփոխ թողեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը։
Հիշեցնեմ, որ քաղաքապետը և ավագանու անդամները ինքնիրավչության հոդվածով մեղադրվում էին այն բանի համար, որ Ստեփանակերտ քաղաքին պատկանող մի քանի ավտոմեքենաներ ավագանու որոշմամբ հանձնել էին դրանք Հայաստանի Հանրապետություն հասցրած անձանց ի սեփականություն։


















































