«Թույլ տվեք մի բառ ասեմ»,- Ճամբարակում Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ դահլիճից հայտարարեց Ճամբարակի բնակիչներից մեկը։
Ու շարունակեց․ «Մեր մեծ գրող Սերո Խանզադյանը «Շուշի» գիրքը գրել է, նա թուրքի մասին կգրե՞ր։ Իմ հայոց մեծաքաղաքն է Շուշին։ Շուշին մերն է, մեկ է՝ մերն է լինելու։ Իմ թոռը եթե չտեսնի, իմ թոռան թոռը կտեսնի Շուշին»։
Այս հայտարարությանն ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը բեմից հայտարարեց․ «Եղբայր, ի՞նչ ես ուզում, թող խոսենք, երկու բան ասենք, մեր ասելիքն ասենք»։
Այնուհետև կադրում երևում է, որ Փաշինյանի թիկնապահներից մեկը ճամբարակցուն մոտենում և ինչ-որ բան է ասում։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































