«Ես ոչ թե իր երկրպագուն եմ, այլ իմ երազանքն է, որ հայ ազգն ունենա նման ղեկավար, որ համ իր հայրենիքը սիրի, համ իր երկիրը, համ էլ իսկականից հայաստանաբնակ մարդկանց սիրի… Ոչ թե սուտ խոսքերով ասեն՝ ես ձեզ սիրում եմ, տակից, ինչքան կարգին մարդ կա, բռնեն, կալանավորեն, կամ ինչքան հերոսի ծնող կա՝ ոտ ու ձեռ անեն, տանեն»,- «Հայելի» ակումբում նշեց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը՝ ցույց տալով իր շապիկը, որի վրա պատկերված էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այսօր հնարավորություն կա, որ նման ղեկավար ունենանք, բայց ես ուզում եմ սկսեմ ամենասկզբից… Շատ վճռական օրերի ենք հասել, լինել, թե չլինել իրավիճակն է… Ինչքան էլ դառը լինի մեր անցյալը, պարտավոր ենք հիշելու՝ նախ թաթարը, հետո պարսիկը, հետո թուրքը, բացի մորթելուց, նաեւ բռնաբարել են: Այս ընտրությունից կախված է, թե ում նախնիներին են բռնաբարել նշածներս, ու ինչ տեսակի մարդիկ են ծնվել… Այնտեղ 19-20 կուսակցություն կա, բայց կա 3 կուսակցություն, որոնց կարելի է ընտրել՝ 3-ը, 7-ը, 17-ը: Այդ 3-ից բացի ուրիշին ընտրողը թող գնա գեները ստուգի ու տեսնի, որ թաթարի, թուրքի ու պարսիկի արյուն կա՞ մեջը:
Կան 3 հավասար, մեկը մեկից խելքով, ուժեղ կուսակցություններ, որոնցից որեւէ մեկին պետք է ընտրես: Ես, որպես բռնցքամարտի մասնագետ, մարզիչ, պետք է ընտրեմ այդ 3-ից մեկին, օրինակ, պետք է ընտրեմ 17-ին, որովհետեւ ամենափորձառուն ինձ համար «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն է, որովհետեւ 10 տարի ղեկավարել է երկիրը»,- նշեց բռնցքամարտիկը:
«Հիմա մյուս երկուսի մասին… Մարզիկներ կան, որ ասում են՝ պարոն Ծառուկյանի արեւ, փոխանակ ասեն՝ հորս արեւ: Ասում եմ՝ ձեր մամայի ամուսինն ուրիշ մարդ է, ասում են՝ չէ, Ծառուկյանը մեզ հայր էլ է, մայր էլ է… Բայց նայում եմ՝ ոնց են շահի համար վազում Նիկոլի մոտ: 2000 թվականից օլիմպիական կոմիտեի նախագահ է եղել Ծառուկյանը, ու որ հաշվում եմ, միլիարդների ավտո, տուն, փողեր նվիրած կլինի այս մարզիկներին… Ցավում եմ, որ մարզաշխարհում կան մարդիկ, որոնք հանուն շահի իրենց կարող են վաճառել, անդրավարտիքները իջեցնել ու սպասել՝ ով պետք է իրենց վճարի…
Կարդացեք նաև
Հիմա ուզում եմ խոսել 3-րդ համարի՝ Տաշիրի Սամվել Կարապետյանի մասին… Մի հոգի կար, ասում էր՝ բոմժ եմ սարքելու, ու դա չարչարվող տղու մասին էր ասում… Ինքը չի հասկանում, որ էն թվերին Տաշիրի Սամվելը օտար ազգերի մեջ, Ռուսաստանում, կարողացել է մրջյունի նման աշխատել, զրոյից դառնալ միլիարդատեր… Նաեւ հնարավոր չէ, որ շատերը մոռացած լինեն, թե իրենց ոնց է ոտքի կանգնեցրել, ինքը ո՞նց բոմժ կդառնա… Ինձ էլ էին ասում՝ բոմժ կդառնաս, բայց ոնց կդառնամ, որ 1980 թվից հազար բռնցքամարտիկի տեր եմ կանգնել, ձեռք եմ բռնել, սովորեցրել եմ, չեմ թողել նեղացնեն, այսօր շատերն ուրացել են, բայց մի քանիսը կան, ասում են՝ ինչ պետք է, կուղարկենք, դու պիտի թագավորի պես ապրես…
Հիմա դա ո՞նց է պատրաստվում միլիարդատիրոջը սարքել բոմժ… Արա, խելքիդ դուռ դիր: Ուզում եմ Նիկոլին խորհուրդ տալ: Նիկոլը փրկված է, եթե Նիկոլին Ալիեւը կամ Էրդողանը իրենց տանը տեղ չտան ապրելու, ես իմ տանը տեղ եմ տալու, բերելու եմ իմ տունը, պահեմ, ոչ մեկ մազին չկպնի… Ես մտածում եմ, որ էդ կողքիններին՝ դատավոր, դատախազ, ոստիկաններ… չեմ կարողանալու էդքանին պահել… Ոստիկան լինելը պատվավոր բան է, «մուսռի» հոգի ունենալն է անպատվաբեր, վաղը ինչ են ասելու դրանք»,- ասում է Հակոբկոխյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































