Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտավախություններ չունենք, մենք բացարձակ հաղթանակի ենք գնում՝ նաև հաշվի առնելով մեր երկրում տիրող իրողությունները»․ «Ուժեղ Հայաստան»-ը երթ ու հանրահավաք է անում

Հունիս 03,2026 18:17 Share

«Ուժեղ Հայաստան» դաշինքը քայլերթ է իրականացնում, որից հետո այսօր՝ ժամը 19։00-ին, Հանրապետության հրապարակում անցկացվելու է հանրահավաք։

«Փոփոխության ալիքը մարզերից եկավ դեպի Երևան, հիմա Երևանից տարածում ենք դեպի մարզեր»,- լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Մամիկոն Ասլանյանը։

«Քարոզարշավի ամենավճռական փուլերից մեկում ենք։ Որպեսզի մեր ձայնը դառնա ավելի լսելի, մեր ծրագրերը ու մտքերը դառնան ավելի հասանելի, մենք որոշել ենք լայնամասշտաբ իրազեկման ակցիաներ իրականացնել մայրաքաղաք Երևանում։ Քանի որ, վերջիվերջո, Երևանն է այս ամենի կենտրոնն ու կիզակետը, ուստի, Երևանում լայնամասշտաբ իրազեկման ակցիաները ի մի կբերվեն Հանրապետության հրապարակում հանրահավաքի տեսքով։ Հիմնական նպատակն այն է, որ հանրապետության մայրաքաղաքն ամբողջությամբ իրազեկ լինի»,- հավելեց Ասլանյանը։

Հարցին՝ եթե հաղթանակ չտանեն ընտրություններում, մտավախություն չունե՞ն, որ զանգվածային քրեական հետապնդումներ կիրականացվեն ընդդիմադիր գործիչների նկատմամբ, ինչի մասին Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունները նոր չի անում, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն այդ հայտարարություններն արել է, այլ նաև դա կիրառել է, այդ թվում՝ նաև իմ նկատմամբ՝ 2 տարի 7 ամիս ապօրինի պահել է կալանքի տակ։ Հետևաբար, մտավախություններ չունենք, մենք գնում ենք առաջ, դեպի հաղթանակ, մտավախություններով, կասկածներով պայքարի մեջ մտնել չի կարելի։ Մենք բացարձակ հաղթանակի ենք գնում՝ նաև հաշվի առնելով մեր երկրում տիրող իրողությունները»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930