Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ շարադրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից և որևէ փոփոխության չի ենթարկվել, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, որոնք պետք է անցկացվեն Հայաստանում հունիսի 7-ին, բառացիորեն առաջիկա օրերին, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ — խմբ.) ներկայացրել է մեր դիրքորոշումը, և այդ դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել», – ասել է Զախարովան գործակալությանը։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլին բանակցություններ է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը Մոսկվայում գտնվում էր աշխատանքային այցով։ Զրույցի ընթացքում Ռուսաստանի առաջնորդն ընդգծել է, որ Հայաստանում ընտրություններից առաջ ներքաղաքական գործընթացների սրումը չպետք է վնասի Մոսկվայի և Երևանի հարաբերություններին։
Ղազախստան կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահը հայտարարել է, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, Ռուսաստանը ստիպված կլինի դադարեցնել նրա հետ ինտեգրացիոն աշխատանքը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կցանկանար, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ՝ ԵԱՏՄ-ում կամ ԵՄ-ում մնալու հարցով հանրաքվեն անցկացվի հնարավորինս շուտ», – նշել է «ՌԻԱ Նովոստի»-ն:


















































