«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից TRIPP-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի հեռավար ստորագրումը։
Սա կարևոր ռազմավարական քայլ է Հայաստանի խաղաղության, անվտանգության, ինքնիշխանության և միջազգային սուբյեկտության ամրապնդման ճանապարհին։
TRIPP-ը խաղաղության և անվտանգության կարևոր երաշխիք է՝ Հայաստանի միջազգային կապակցվածությունը, տնտեսական դիմադրողականությունը և տարածաշրջանային կայունությունը ամրապնդելու ճանապարհին։ Այն Հայաստանի՝ միջազգային տնտեսական, էներգետիկ, թվային և անվտանգային համակարգերի մեջ ինտեգրվելու հնարավորություն՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիարժեք պահպանմամբ։
Բարեկեցիկ և անվտանգ պետությունները կառուցվում են ոչ միայն բանակի մարտունակությամբ, պաշտպանունակությամբ, սպառազինությամբ, այլև ռազմավարական գործընկերություններով, աշխարհաքաղաքական գլոբալ և տարածաշրջանային նախագծերով, տնտեսական ներուժով, տեխնոլոգիական զարգացմամբ և խաղաղության և անվտանգության վրա հիմնված երկարաժամկետ քաղաքականությամբ։
Կարդացեք նաև
Հայաստանի ապագան ազատ, խաղաղ, մրցունակ և եվրոպական պետություն կառուցելու մեջ է։
Այս համաձայնագիրը այդ ճանապարհի կարևոր քայլերից մեկն է։
«Հանուն Հանրապետության» կուսակցություն


















































