Անհամբեր սպասում եմ Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև այսօր համաձայնեցված ԵՄ-Հայաստան աշխատանքային խմբի աշխատանքների մեկնարկին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«Եվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից տնտեսական հարկադրանքի դեմ։ ԵՄ ֆինանսական աջակցությունը, առևտրային միջոցառումները և համերաշխությունը կօգնեն մեղմել ճնշումը։ Ես անհամբեր սպասում եմ շուտով Հայաստան վերադառնալուն»,- նշել է Կոսը։
Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել էր Հայաստանին աջակցության ծրագրերի մասին՝ ՌԴ սահմանափակումների ֆոնին։
Թարգմանությունը` factor-ի


















































