Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե շատ ոգևորված են նման անվտանգությամբ, իրենց կարող ենք ուղարկել Բաքու, թող գնան վայելեն այդ անվտանգությունը. Գրիգորյան

Հունիս 04,2026 19:35 Share

«Մենք պետք է վռնդենք մեզ պատերազմ բերածներին, պարտություն բերածներին, մեր երկրի ներսում թշնամանք արմատացրածներին։ Հայաստանը սփյուռքից կտրածներին, մարդկանց, որոնք թմրամոլությունն ու խաղամոլությունը դարձրել են Հայաստանի բրենդը»,- այսօր Սևանում «Հայաստան» դաշինքի վերջին հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը։

Ըստ նրա՝ այս իշխանությունները մեզ ասում են՝ մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է․ «Լավ, ոնց էր հնարավոր հասնել այս հանգրվանին, որ քեզ էթնիկ զտման ենթարկածը, մինչև հիմա քո տարածքներն օկուպացրածը համարվի քո երաշխավորը։ Ո՞նց կարող է մի երկիր, որը քեզ քո գերիներին չի տալիս, խոշտանգում է քո հայրենակիցներին, համարվել քո անվտանգության երաշխիքը։

Հետևաբար, եթե այս մարդիկ շատ ոգևորված են նման անվտանգությամբ, իրենց կարող ենք ուղարկել Բաքու, թող գնան վայելեն այդ անվտանգությունը։ Մենք մեր շորերի վրա Հայաստանի քարտեզը չենք փակցրել, դա անամոթաբար փակցրել են մարդիկ, ում կառավարման օրոք տարածքներ ունենք օկուպացված»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930