Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Հայաստանին կխնդրեր արագ որոշել, թե որ ուղղությամբ է ուզում գնալ. Պուտին

Հունիս 04,2026 21:55 Share

Ռուսաստանը խնդրում է Հայաստանին հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում իր ապագայի վերաբերյալ, ասել է Ռուսաստանի նախագահը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Անկախ նրանից, թե Հայաստանը որ ուղին կընտրի, Ռուսաստանը կպահպանի այդ երկրի հետ հարաբերությունները։

ԵՄ-ին անդամակցության մասին Հայաստանում օրենքի ընդունումը մտահոգություններ է առաջացրել Ռուսաստանում։

«Փաշինյանի հետևում կանգնած քաղաքական ուժերն առաջնորդվում են արևմտյան չափանիշներով», կարծիք է հայտնել Պուտինը։

«Նրանք դա վաղուց են ասում, չեն ամաչում, դա անում են բացահայտ։ Իրականում այստեղ ոչ մի վատ բան չկա, առաջնորդվում են ինչ-որ արևմտյան չափանիշներով, եվրոպական չափանիշներով», – ասել է Ռուսաստանի նախագահը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930