Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ-ն պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ ու անխոչընդոտ իրացումը. Արմեն Ղազարյանը՝ Ֆիլիպ Կուրարին

Հունիս 05,2026 17:29 Share

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունիսի 4-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ընտրությունների դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ։

Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության պատասխանատվության շրջանակն Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների կազմակերպման և անցկացման գործընթացում՝ անդրադառնալով Ոստիկանության, ինչպես նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից իրականացվող աշխատանքներին։

Նշվել է, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ավարտել է ընտրական ցուցակների ճշգրտման և վերջնականացման աշխատանքները։ Միաժամանակ, Ոստիկանությունը ընտրատեղամասերում և դրանց հարակից տարածքներում կիրականացնի ծառայություն՝ ապահովելով հասարակական կարգի պահպանումն ու ընտրական գործընթացի անխոչընդոտ ընթացքը։

Անդրադառնալով ընտրական գործընթացում ներգրավված անձնակազմի պատրաստվածությանը՝ ՆԳ նախարարի տեղակալը նշել է, որ ոստիկանության ծառայողները լիովին պատրաստ են ապահովելու ընտրությունների անվտանգ և անխափան անցկացումը։

Արմեն Ղազարյանի խոսքով՝ ՆԳ նախարարությունն ավարտել է հիմնական նախապատրաստական աշխատանքները և պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ ու անխոչընդոտ իրացումը, ինչպես նաև ընտրական գործընթացի բնականոն կազմակերպումը։

Ֆիլիպ Կուրարը բարձր է գնահատել ՆԳ նախարարության կողմից իրականացված նախապատրաստական աշխատանքները և վստահություն հայտնել, որ ընտրությունները կանցկացվեն ազատ, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։

Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930