Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա շատ վատ ընտրարշավ էր, իմ տեսածներից թերևս ամենավատն էր երկու պատճառով». Արմեն Բաղդասարյան. «Ա1+»

Հունիս 05,2026 22:35 Share

«Սա շատ վատ ընտրարշավ էր, իմ տեսածներից թերևս ամենավատն էր երկու պատճառով։ Առաջինը՝ այս ընտրարշավում շատ էին ատելությունը, բռնությունը, հայհոյանքները, փոխադարձ մեղադրանքները։ Այդպիսի քարոզարշավ ես տեսել էի 2008-ին, երբ հիմնական ընդդիմադիր թեկնածուին թուրքական ֆեյսով նկարներով էին հրապարակում։ Էլի միայն իշխանությունները չէին անում, հաճախորդներն էին անում։ Ատելությունը կուտակվեց և դուրս եկավ մարտի 1-ով։ Ցավոք, 10 զոհ ունեցանք։ Հիմա այդ փոխադարձ ատելության մթնոլորտը շատ ավելի լարված է, ես մտավախություն ունեմ, որ այդ չարությունն ինչ-որ տեղից կլիցքաթափվի։ Հույս ունեմ՝ չի լինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ խոսելով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների մասին։

Վերլուծաբանն ասում է, որ սովորաբար քարոզարշավները կառուցում են դրական էմոցիաների վրա, իսկ այս անգամ կառուցված էր վախի վրա։ Հիշեցնում է, որ իշխանություններն ասում էին՝ մեզ չընտրեք, կլինի պատերազմ, անգամ ժամկետ են նշում՝ սեպտեմբերին։ Ընդդիմությունն ասում է՝ մեզ չընտրեք, 300 հազար ադրբեջանցի կգա, ԵԱՏՄ-ից էլ պատժամիջոցներ կկիրառեն, ու սոցիալական կոլապս կլինի։ Իսկ վախեցած մարդուն մանիպուլացնելը հեշտ է։

Արմեն Բաղդասարյանը հնարավոր է համարում, որ ընտրություններից հետո ներքաղաքական լարվածությունն ավելանա, քանի որ առաջիկայում սպասվում է նոր Սահմանադրության ընդունման և սահմանագծման ու սահմանազատման համար իրականացվող հանրաքվեն կամ հանրաքվեները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930