Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարան անցնելու մեր շանսերը գնահատում եմ շուրջ 70 տոկոս. Գուրգեն Սիմոնյան

Հունիս 07,2026 12:00 Share

Ձորաղբյուրի 29/46 ընտրական տեղամասում քվեարկեց Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ և վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը: Նա կրկին ասաց, որ մի քանի սցենարի են պատրաստ, սակայն ակնկալիքներն այս ընտրություններից բավականին դրական են: «Ես կարծում եմ, որ շատ մեծ հնարավորություն կա լուրջ հաջողություն արձանագրելու, որը կլինի նաև Հայաստանի ու հայ ժողովրդի հաջողությունը»,- հավելեց նա:

«Քվեարկել եմ հանուն կայուն ապագայի, հանուն հավասարակշռված խաղաղության, հանուն արժանապատիվ առօրյայի և կենցաղի, որին արժանի է մեր հանրությունը: Ժամանակն է դառնալ ինքնիշխանությունն օրեցօր ամրապնդող և ուժեղ Հայաստան»,- նշեց Սիմոնյանը:

Նա ասաց նաև, որ խորհրդարան անցնելու իրենց շանսերը գնահատում է շուրջ 70 տոկոս: Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ համագործակցությանը, հիշեցրեց, որ չեն համագործակցի, իր բառերով՝ նախկին 3 նախագահների, ներկայիս վարչապետի քաղաքական ուժերի և նրանց սպասարկող արբանյակ քաղաքական գործիչների ու ուժերի հետ. «Համագործակցությունը կոալիցիայի առումով բացառվում է: Բայց եթե կբերվի օրինագիծ, որը մեր ծրագրին համահունչ է, ինչու չէ, կարելի է քվեարկել այդ օրինագծին կողմ»:

Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահի ձևակերպմամբ՝ եթե իրենցից բացի ևս մեկ այլ մաքուր ուժ հայտնվի խորհրդարանում, իրենք չեն բացառում նրա հետ համագործակցությունը: Ինչ վերաբերում է մյուսներին, դեռ պետք է ապացուցեն, որ մաքուր են:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930