Երեւանի թիվ 77 դպրոցում գտնվող 4/3 տեղամասից այսօր ահազանգ էր ստացվել, որ քաղաքացուն չեն տվել «Ուժեղ Հայաստանի» քվեաթերթիկը:
Հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Տաթեւիկ Տեր Մարտիրոսյանը Aravot.am -ին ասաց, որ նման խնդրով իրեն քաղաքացի չի դիմել, բոլոր քվեաթերթիկներ կան ե՜ւ սեղանին , ե՛ւ չհրկիզվող պահարանում:
Կարդացեք նաև
Այս տեղամասի դիմաց առավոտից հերթեր են, ակտիվ քվեարկություն է: 2093 ընտրողից արդեն ավելի քան 600 -ը քվեարկել է:
Մանրամասները տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

























































