«Մենք Հայաստանին մշտապես զգուշացնում ենք, որ ԵՄ-ն այլևս զուտ տնտեսական-ինտեգրացիոն միավորում չէ»,- Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում այսօր հայտարարել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով. «Առաջին տարին չէ, որ մենք Հայաստանին ասում ենք այդ մասին։ Պարզապես մենք դա անում էինք փակ ռեժիմում և չէինք ցանկանում հանրայնացնել այդ փաստը»։
«Մենք ասում էինք, որ այսօր ԵՄ ձևափոխվել է՝ վերածվելով ռազմա-քաղաքական դաշինքի, որը բացահայտորեն խոսում է մեր երկրի նկատմամբ իր թշնամական վերաբերմունքի մասին»,-հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Նյութն ամբողջությամբ՝ Azatutyun.am-ում


















































