Լրահոս
Օրվա լրահոսը

Լիճքի գյուղապետը հարձակվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձի վրա, քվեախցիկում մեկից ավելի ընտրողներ են եղել․ նոր ահազանգեր

Հունիս 07,2026 16:39 Share

Թեղուտում` 38/11 ընտրատեղամասում, վարչական շրջանի ղեկավարը առավոտվանից ընտրատեղամասից դուրս չի գալիս, ո´չ ոստիկանությունն է արձագանքում, ո´չ էլ հանձնաժողովի նախագահը։

Դրսում էլ կուտակումներ են ու հյուրասիրության միջոցառում է:

Վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին։

Կոտայքի մարզի 10/7 ընտրատեղամասի մուտքի անմիջական հարևանությամբ փակցված են Փաշինյանի քարոզչական նյութերը։

Լիճքի գյուղապետն իր կողմնակիցներով հարձակվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձի վրա: Լիճքում հարձակումը կազմակերպել է Սիրակ Սիրականյանը, որը Մարտունու հիվանդանոցի վիրաբույժն է: Բնակիչները դիմել են իրավապահ մարմիններին:

Սպիտակի 22\26 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը մտել է քվեախցիկ և իրականացվում է խմբակային քվեարկություն:

Թիվ 14/12 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների սեղանների վրա գտնվող քվեաթերթիկների մնացորդների քանակը տարբեր է․ 15, 16 և 19 համարները սեղանների վրա զգալիորեն ավելի շատ են, իսկ 3 և 7 համարները սեղանների վրա՝ քիչ։

Արագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն են։

Ահազանգ` թափանցիկ ծրար:

Թիվ 14/15 ընտրատեղամասում քվեախցում գտնվել են միաժամանակ մեկից ավելի ընտրող:

Արմավիրի մարզի թիվ 14/14 ընտրատեղամասի ներսում մարդկանց կուտակումներ են, ներսում գտնվում է մոտ 40 մարդ, անգամ քվեախցիկում մեկից ավելի ընտրող կա։

։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930