Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն առաջատար  է Շիրակի գյուղերում, նաև Վարդան Ղուկասյանի Սլաբոդկա թաղամասում․ նախնական տվյալներ

Հունիս 08,2026 00:24 Share

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջատար  է Շիրակի մարզի որոշ գյուղական համայնքներում ու Գյումրու մի քանի ընտրատեղամասերում։

Գյուղերից պարբերաբար նախնական տվյալներ է ներկայացնում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի օգնական Վանիկ Մարտիրոսյանը։

Ըստ նրա հրապարակած տվյալների՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թաղամասի՝ «Սլաբոդկայի» ընտրատեղամասերից մեկում՝ թիվ 31/46-ում, հետևյալ պատկերն է արձանագրվել՝

ՔՊ  հավաքել է 331 ձայն,

«Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 318 ձայն

«Հայաստան Դաշինք»-ը՝ 55 ձայն

ԲՀԿ-ն՝  18 ձայն։

Ըստ Վանիկ Մարիտիրոսյանի հրապարակած նախնական տվյալների՝ « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջատար է նաև Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան, Հացիկ, Այգաբաց, Բայանդուր, Աշոցք խոշորացված համայնքիի Զույգաղբյուր, Արփենի,  Անիի Սարակապ և Ամասիայի Գառնառիճ  գյուղերում։

Նշենք, որ Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան գյուղը պատգամավորի թեկնածու ունի «Ուժեղ Հայաստան» դաշինքից, խոսքը Ազատանի նախկին  ու երկարամյա գյուղապետ Վարդան Իկիլիկյանի մասին է, սակայն փաստացի այստեղ ևս «Քաղաքացիական պայմանագիրն» է ձայներով առաջ ընկել։

Ըստ Վանիկ Մարտիրոսյանի հրապարակած տվյալների, Ազատանում  ՔՊ-ն  հավաքել է 704 ձայն,  Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝  211 ձայն, 3 -րդ տեղում Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժն է՝ ԲՀԿ-ն, որը ստացել է 43 ձայն, իսկ 4-րդ տեղում՝ Ռոբերտ Քոչարյանինը․ «Հայաստան» դաշինքը հավաքել է 34 ձայն։

Ախուրյանի գյուղերից Հացիկում ՔՊ-ն հավաքել է 365 ձայն, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝41 ձայն, «Հայաստան» դաշինքը՝  29 ձայն, ԲՀԿ-ն՝4 ձայն։

Ըստ նույն աղբյուրի, Ախուրյանի մեկ այլ գյուղում՝ Բայանդուրում ՔՊ-ն ստացել է 236 ձայն, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 65 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 13 ձայն, ԲՀԿ-ն՝ 7 ձայն։

Ախուրյանի մեկ այլ գյուղում՝ Այգաբացում դարձյալ զգալի տարբերություն է նկատվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու մյուս ուժերի հավաքած ձայների միջև։

ՔՊ-ն ստացել է 321 ձայն, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 56 ձայն, ԲՀԿ-ն՝ 13 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 9 ձայն։

Աշոցքի Զույգաղբյուր գյուղում՝ ՔՊ-ն ստացել է 144 ձայն, «Ուժեղ Հայաստան»  դաշինքը՝ 32 ձայն, ԲՀԿ 19 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 7 ձայն։

Աշոցք խոշորացված համայնքի մեկ այլ գյուղում՝ Արփենիում դարձյալ զգալի տարբերություն է ՔՊ-ի ու մյուս ուժերի հավաքած ձայների միջև։

ՔՊ ստացել է 93 ձայն, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 19 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 6 ձայն, ԲՀԿ ձայն չի ստացել։

Անի խոշորացված համայնքի Սարակապ գյուղում ՔՊ-ն ստացել է 205 ձայն, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 50 ձայն, «Հայաստան» դաշինքը՝14 ձայն, ԲՀԿ-ն 4 ձայն։

Ամասիայի Գառնառիճ համայնքում՝ ՔՊ-ն ստացել է 82 ձայն, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 13 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 5 ձայն, ԲՀԿ-ն ևս 5 ձայն։

Արթիկի Սարալանջ գյուղում էլ ՔՊ-ն ստացել է ձայների 89%  տոկոսը․ ՔՊ  ստացել է 488 ձայն, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 27 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 6 ձայն, ԲՀԿ-ն՝ 1 ձայն։

Վանիկ Մարտիրոսյանը խոսում  նաև Ամասիայում ՔՊ-ի տարած հաղթանակի մասին։

Որոշ տվյալներ հրապարակել է նաև ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, համաձայն որի՝419 ընտրող ունեցող Ախուրիկ գյուղում  ՔՊ-ն ստացել է 321 ձայն, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 32 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 23 ձայն, ԲՀԿ-ն՝ 12։

682 ընտրող Ոսկեհասկ գյուղում ՔՊ  ստացել է 455 քվե, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 100, «Հայաստան» դաշինքը՝ 73 ձայն։

Կարեն Սարուխանյանը նաև գրել է, թե ՔՊ-ն 70% և ավել ձայնով հաղթում է Աշոցքում։

Իհարկե, այս տվյալները խիստ նախնական են։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930