Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսո պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հանդիպել է Էրդողանի հետ

Հունիս 08,2026 22:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Պոլսո պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ է հանդիպել։

Տեղեկությունը պատրիարքությունից են հայտնել՝ նշելով.

«Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը 8 Յունիս 2026, Երկուշաբթի, ներկայացաւ Թուրքիոյ Հանրապետութեան Նախագահ Վսեմ. Ռեճեփ Թայյիպ Էրտողանին։ Տեսակցութիւնը կայացաւ Տոլմապահչէի Պալատան Նախագահական Գրասենեակին մէջ:

Հանդիպման ներկայ էին նաեւ ԱՔ Կուսակցութեան Ստանպուլի երեսփոխան Տոց. Տքթ. Սեւան Սվաճըօղլու, Արդարադատութեան Նախարար Աքըն Կիւրլէք եւ Մշակոյթի ու Զբօսաշրջութեան Նախարար Մեհմէտ Նուրի Էրսոյ։

Հանդիպման ընթացքին քննարկուեցան մեր համայնքը հետաքրքրող հարցեր։

Գաղափարներ փոխանակուեցան Իսկենտերունի Ս. Քառասուն Մանկանց եւ Տիյարպաքըրի Ս. Սարգիս եկեղեցիներու վերանորոգութեանց աշխատանքներուն շուրջ։

Նորին Ամենապատուութիւնը, յանուն համայնքի շնորհակալութիւն յայտնեց Հանրապետութեան Վսեմ. Նախագահին ցուցաբերուած հետաքրքրութեան համար եւ մաղթեց առողջութիւն եւ յաջողութիւն»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: