Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ը

Հունիս 08,2026 22:50 Share

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներն այսօր Ստամբուլում եռակողմ հանդիպման ժամանակ քննարկել են Միջին միջանցքը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այս մասին հայտնել է հանդիպումից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում նշվել է «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը, մտքերի փոխանակում է տեղի ունեցել TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ։ «Մեծ գոհունակությամբ նշվել է Թուրքիայում իրականացվող Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գծի շինարարությունը»,- հավելել նա։

Հարկ է նկատել, սակայն, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ, կողմերի միջև չկա նման պայմանավորվածություն։

Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան նաև որոշ թուրք շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։ Իր հերթին, Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում դրական դինամիկան։

Նա նշել է, որ Թբիլիսին աջակցում է տարածաշրջանում խաղաղության արագ պաշտոնական հաստատմանը։ «Սա չափազանց կարևոր ներդրում կլինի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում և կնպաստի տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը»,- ընդգծել է Բոճորիշվիլին։

Նա նաև նշել է, որ երեք երկրներն ունեն մեծ ներուժ համատեղ նախագծեր իրականացնելու համար։ Մասնավորապես, նա նշել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը, որը, նրա խոսքով, կնպաստի առևտրի աճին և տնտեսական հետագա զարգացմանը։ «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ներուժի լիարժեք օգտագործումը կարևոր ներդրում կունենա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է Բոճորիշվիլին։

 

Թարգմանությունը՝ factor.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930