Լրահոս
Օրվա լրահոսը

Վարույթ չկա Մեղրիի զորամասի Ագարակի ընտրատեղամասում տեղի ունեցած գիշերային քվեարկության վերաբերյալ. «Հրապարակ»

Հունիս 09,2026 09:29 Share

Սիսիանի Լոր գյուղի դեպքով որեւէ վարույթ չկա: Այս անգամ քվեատուփերի մոտ չկային աղբամաններ, հանձնաժողովների անդամները գրեթե բոլոր ընտրատեղամասերում հորդորում էին քաղաքացիներին՝ քվեախցում թողնել չքվեարկված քվեաթերթիկները: Թե ինչու, պարզ դարձավ այն ժամանակ, երբ Սիսիանի Լորի քվեախցիկից Սիսիանի տարածքային ԸՀ նախագահ՝ ՔՊ-ական Արմինե Անդրանիկյանն ամուսնու՝ Սիսիանի համայնքապետարանի կոմունալի պետ Դավիթ Մարգարյանի հետ հավաքել էր չքվեարկած թերթիկները եւ պարկով փորձել էր դուրս տանել՝ երեւի զեկուցելու, թե քանի ձայն է ստացել ՔՊ-ն այդ գյուղում: Դիտորդներն ու լրագրողները կանխել էին նրա գործողությունները, եւ փոխանակ ներողություն խնդրելու, ՔՊ-ականը սպառնացել էր ոստիկանություն կանչել: Բղավել էր մարդկանց վրա, սպառնացել, հորդորել ցածր խոսել, որ քաղաքացիները չլսեն:

«Այս դեպքով որեւէ ընթացք չկա»,- հայտնում է իրավապահ մարմնի մեր աղբյուրը: Իսկ ՔԿ խոսնակն ասում է. «Նման հաղորդում չենք ստացել»:

Վարույթ չկա նաեւ Մեղրիի զորամասի Ագարակի ընտրատեղամասում տեղի ունեցած գիշերային քվեարկության վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Ագարակում 35/65 ԸՏ-ն փակվելուց հետո 480 զինվոր են բերել քվեարկության: Քննչական կոմիտեի խոսնակը հայտնում է, որ այս դեպքի կապակցությամբ էլ որեւէ հաղորդում չի ստացվել, չնայած դեպքը նկարահանվել է: «Ականատեսի» դիտորդներն էին այն արձանագրել եւ նյութերը փոխանցել իրավապահ մարմիններին:

Փաստորեն, ո՛չ զորամասի ղեկավարությունը, ո՛չ էլ ԸԸՀ նախագահն ու անդամները, որոնք տեղի են տվել հանցագործ հրամանատարներին եւ թույլատրել զինվորականներին՝ քվեարկել տեղամասը փակվելուց հետո, պատասխանատվություն չեն կրի:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930