Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺԲ-ն պահանջում է վերականգնել «Արմատ-մեդիա»-ի գործունեությունը

Հունիս 09,2026 13:55 Share

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետությունում մամուլի դեմ ճնշումների և խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ

2026 թ. հունիսի 5-ին՝ Ազգային ժողովի ընտրություններից ընդամենը երկու օր առաջ, իրավապահ մարմինները ներխուժել են «Արմատ-Մեդիա» լրատվամիջոցի գրասենյակ, իրականացրել խուզարկություններ, առգրավել գույք և աշխատակիցների հեռախոսներ, ապա կնքել լրատվամիջոցի տարածքը՝ փաստացի դադարեցնելով դրա գործունեությունը։

Թեև Ազգային ժողովրդավարական բևեռը շատ հարցերում տարակարծիք է «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի հետ, այդուհանդերձ դատապարտում է իշխանությունների այս քայլը։ Տվյալ դեպքում խնդիրը քաղաքական համակրանքը կամ հակակրանքը չէ, այլ սկզբունքը։

Խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ լրատվամիջոցի գործունեության փաստացի դադարեցումը պետական ուժային կառույցների միջոցով լուրջ հարված է ընտրական գործընթացին և մամուլի ազատությանը՝ անկախ տվյալ լրատվամիջոցի քաղաքական դիրքորոշումից կամ սեփականատիրոջ իրավական կարգավիճակից։

ԱԺԲ-ի խորհուրդը պահանջում է․

  • անհապաղ վերականգնել «Արմատ-Մեդիա»-ի բնականոն գործունեությունը,
  • վերադարձնել առգրավված սարքավորումներն ու աշխատակիցների հեռախոսները, եթե դրանց պահպանումը բացարձակ անհրաժեշտ չէ քննության համար,
  • ապահովել, որ որևէ քրեական վարույթ չօգտագործվի որպես լրատվամիջոցի գործունեությունը սահմանափակելու կամ ընտրական գործընթացի վրա ազդելու գործիք։

Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին անհապաղ ուշադրություն դարձնել տեղի ունեցածին։

Ժողովրդավարությունը չափվում է ոչ թե իշխանությանը համակրող, այլ իշխանությանը քննադատող ուժերի իրավունքների պաշտպանությամբ։

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհուրդը վերահաստատում է իր համոզմունքը, որ ազատ մամուլը, քաղաքական մրցակցության հավասար պայմանները և օրենքի գերակայությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու ժողովրդավարության հիմնասյուներն են։

Հավատ։ Հայրենիք։ Ինքնիշխանություն։

Հայաստանը սակարկության ենթակա չէ։

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930